3 փետրվարի 2012 - 13:23 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Հայոց ցեղասպանությունն ավելին է, քան նույնիսկ Հոլոքոստը

«Հայոց ցեղասպանությունն ավելին է, քան այլ ցեղասպանությունները, նույնիսկ Հոլոքոստը»,-այսպես ասաց այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա, ցեղասպանության ընթացքում հայերը կորցրել են ոչ միայն մարդկային կյանքեր, այլև իրենց «մշակույթը, քաղաքակրրթությունը, հայրենիքը»։

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն Թուրքիայի գիտակցված զղջման պարագայում և հայ ժողովրդի՝ իր հայրենիքի հետ միավորվելու իրավունքի իրագործմամբ։ «Ժառանգության» առաջնորդը նաև անդրադարձ կատարեց Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ շնորհակալություն հայտնելով դրա համար։

«Մենք միշտ ողջունելու ենք բոլոր պետություններին և նույնիսկ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք քննադատում և քայլեր են ձեռնարկում՝ բացառելու համար ցեղասպանությունները»,-հավելեց նա։