3 փետրվարի 2012 - 16:32 AMT
Սելիմի լեռնանցքը դեռևս փակ է

Ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի կողմից: ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի, Շիրակի մարզի Գյումրի–Կապս և Գեղարքունիքի մարզիՎերին Գետաշեն-Մադինա գյուղերի ավտոճանապարհները:

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են` եղանակի վատթարացման և հնարավոր ձնահյուսի պատճառով: