3 փետրվարի 2012 - 16:39 AMT
Չեխիայում էքստրեմալ սառնամանիք է՝ գրեթե – 40

Չեխիայում էքստրեմալ սառնամանիք է՝ անցած գիշեր Շումավեի օդերևութաբանական կայաններից մեկը գրանցեց մինուս 38,1 աստիճան Ցելսիուսով, հայտնել են չեխական լրատվամիջոցները, հղում անելով երկրի օդերևութաբանական ծառայության մամլո քարտուղար Պետր Դվորժակին:

«Նախորդ գիշերն ու, հավանաբար, ուրբաթի լույս շաբաթ օրվա գիշերը ամենացուրտը կլինեն այս տարի: Սաստիկ ցրտեր են սպասվում մինչ փետրվարի կեսը, հետո կտաքանա»,-ասել է Դվորժակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: