3 փետրվարի 2012 - 16:52 AMT
Բեդվինները Եգիպտոսում առևանգել են 2 ամերիկուհիների

Բեդվինները Եգիպտոսում առևանգել են 2 ամերիկուհի զբոսաշրջիկների: Որոշ տվյալնելով, հանցագործները առևանգել են նաև նրանց եգիպտացի գիդին: Նրանք մեկնում էին Շարմ էլ Շեյխ, երբ նրանց միկրոավտոբուսը կանգնեցրին զինված մարդիկ, առգրավեցին բոլոր արժեքավոր իրերը, հետո պատանդներին հափշտակելով թաքնվեցին սարերում: Նրանց երկու որոնողական խումբ է հետապնդում՝ ոստիկանությունից և բանակից:

Ակնկալվում է, որ առևանգիչները փրկագին կպահանջեն, որպես դրդապատճառ նշվում է վրեժը իշխանությունների կողմից բեդվիններին ճնշելու համար: Բեդվինները համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են: Հունվարին նրանք որպես բողոքի նշան պատանդ էին վերցրել 50 գերմանացի ու բրիտանացի զբոսաշրջիկների: Պատանդներին ազատ են արձակել մի քանի ժամ անց: