3 փետրվարի 2012 - 18:52 AMT
Փորձագետներն առաջարկել են փոխզիջումային տարբերակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն հաստատելու համար

Միջազգային փորձագետների խումբն առաջարկել է փոխզիջումային տարբերակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն հաստատելու համար Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ստեղծելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Փորձագետների առաջարկի համաձայն, ՆԱՏՕ-ի և ռուսական արբանյակների կողմից ստացված տվյալները հավաքվելու են Մոսկվայում և Վարշավայում գտնվող երկու ընդհանուր օպերացիոն կենտրոններում: Կենտրոններում աշխատելու են զինվորականներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ՆԱՏՕ-ից: Հակահրթիռները գործարկելու մասին որոշումը նույնպես ընդունվելու է համատեղ: Միաժամանակ օգտագործվելու են այն կողմի հակահրթիռները, որոնք այս կամ այն իրավիճակում առավել նպատակահարմար են: