4 փետրվարի 2012 - 10:21 AMT
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը կբանակցեն Քաթարում

Պաղեստինի ազգային վարչակազմի և ՖԱԹՀ-ի ղեկավար Մահմուդ Աբբասը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը մտադիր են հանդիպել կիրակի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ քննարկելու համար պաղեստինյան հաշտեցման ծրագիրը, ուրբաթ օրը հայտարարել է ՖԱԹՀ ԿԿ անդամ Ազամ ալ Ահմեդը:

ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի հանդիպումը խորհրդատվական բնույթ կկրի:

ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը քառամյա թշնամանքից հետո միջպաղեստինյան հաշտեցման մասին պայմանավորվածություն ստորագրեցին Կահիրեում 2011թ. մայիսի 4-ին: Նրանք պայմանավորվեցին միասնական կառավարություն ձևավորել անկախ թեկնածուներից, մեկ տարի անց անցկացնել համընդհանուր ընտրություններ Պաղեստինում և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: