Ասադի հակառակորդները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - Ասադի հակառակորդները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա: Նախնական տեղեկություն զոհերի ու տուժածների մասին չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՌԱՍՍ-ը:

Անհայտները կոտրել են մուտքի դուռը, ներխուժել են շենք ու սկսել են կոտրել կահույքը, պոկել Ասադի դիմանկարները ու հակակառավարական կարգախոսներ բղավել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հրահրողներին:

Գերմանիայի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է միջադեպը և հայտարարել, որ ԳԴՀ կառավարությունը գիտակցում է իր պատասխանատվությունը օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման հարցում: «Մենք կանենք անհրաժեշտ եզրակացություններ»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---