4 փետրվարի 2012 - 10:44 AMT
Եգիպտոսի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրել

Եգիպտոսի Պաշտպանության ու Անվտանգության խորհուրդը շաբաթ օրը արտակարգ նիստ կգումարի, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ բնռության աճի կասեցումը Եգիպտոսի քաղաքներում ու կայունության վերականգնումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ժողովրդական ժողովի անդամները նման որոշում են կայացրել երկրի քաղաքներում վերջին իրադարձությունների առնչությամբ, որտեղ արդեն երկու օր է ինչ չեն դադարում երիտասարդական խմբավորումների բախումները ոստիկանության հետ:

Ակցիաների նոր ալիքի համար պատճառ հանդիսացավ Պորտ Սաիդում կատարված ողբերգությունը, որտեղ ֆուտբոլային խաղից հետո սկսված ծեծկռտուքի արդյունքում 70 մարդ զոհվեց:

Ծայրահեղական շարժումները մեղադրում են ոստիկանությանը թողտվության մեջ և պահանջում են նոր նախագահի ընտրություններ: