4 փետրվարի 2012 - 11:10 AMT
Ավետիք Գրիգորյանը Moscow Open փառատոնում բարձրացել է 4-րդ հորիզոնականը

Մոսկվայում շարունակվում է շախմատի Moscow Open փառատոնը: Փետրվարի 3-ին ուսանողների շրջանում 7-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը խաղում էր թուրք շախմատիստ Մուստաֆա Յիլմազի հետ: Խաղն ավարտվեց ոչ ոքի: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մաքսիմ Մատլակովը 5 միավորով:

8-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիմիր Բելոուսը, որը 3 միավորով 6-րդ տեղում է:

Ռուսաստանի գավաթի այս փուլում տղամարդկանց թվում հանդես են գալիս Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը, իսկ կանանց շրջանում՝ Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան ու Կարինա Համբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: