Apple-ը Գերմանիայում iPhone-ներ և iPad-ներ կվաճառի օնլայն-խանութների միջոցով

Apple-ը Գերմանիայում iPhone-ներ և iPad-ներ կվաճառի օնլայն-խանութների միջոցով

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը Գերմանիայում վաճառելու է իր iPhone սմարթֆոնները և iPad պլանշետներն իր ինտերնետ-խանութի միջոցով: Գերմանական դատարանը նախօրեին կասեցրել էր iPhone-ներ և iPad-ների վաճառքը Motorola Mobility ընկերության արտոնագրային հավակնությունների պատճառով, գրում է All Things Digital-ը՝ վկայակոչելով Apple ներկայացուցիչներին:

Գերմանական դատարանը ճանաչել է Apple-ի հանդեպ Motorola-ի պատենտային հավակնությունները դեռ դեկտեմբերին: Ավելի ուշ ուրբաթ օրը Apple-ը հասել է դատական արգելքի ժամանակավոր կասեցմանը, ինչը թույլ կտա Motorola պատենտներն օգտագործող սարքերը վերադարձնել ինտերնետ-խանութներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---