4 փետրվարի 2012 - 11:21 AMT
Լեհաստանի վարչապետը դադարեցնել է ACTA օրենքի ընդունումը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է ACTA օրենքի վավերացման գործընթացը դադարեցնելու մասին, հաղորդում է Associated Press-ը:

Նրա խոսքով, օրենքը կարող է ուժի մեջ մտնել միայն հանրային բանավեճերից հետո: ACTA-ն զանգվածային բողոքներ է առաջացրել Լեհաստանի բնակչության շարքում. հունվարի 25-ին Լեհաստանի խոշոր քաղաքների ավելի քան տասը հազար բնակիչներ ցույցի են դուրս եկել օրինագծի ընդունման դեմ:

Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ԱՍՏԱ) ընդունումը լեհական խորհրդարանը հաստատել է 2012-ի հունվարի վերջին: ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել է օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին: