7 հոկտեմբերի 2003 - 23:14 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ «ՊՐԻՄՏԵԼԵՖՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ GSM-ՌՈՈՒՄԻՆԳ Է ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ռուսական «Պրիմտելեֆոն» ընկերությունը GSM-Ռոումինգ է բացել Հայաստանի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ռուսական «Վոստոկ-Մեդիա» գործակալությունը, Հայաստանում «Պրիմտելեֆոնի» գործընկերը դարձել է «Armenia Telephone Company» ընկերությունը (ԱրմենՏել):