4 փետրվարի 2012 - 13:10 AMT
Իրանը զորավարժություններ է սկսել Օրմուզի նեղուցի հարևանությամբ

Շաբաթ օրն առավոտյան մեկնարկեցին Իրանի ՌԾՈւ ուժերի զորավարժությունները Օրմուզի նեղուցի հարևանությամբ, հայտնում է Associated Press-ը:

Իրանի ու Արևմուտքի հարաբերությունները լարվեցին, երբ անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան պատժամիջոցներ սահմանեցին, ուղղված Իրանի տնտեսության էներգետիկ ու ֆինանսական հատվածների դեմ, մասնավորապես, սահմանափակելով նավթի ներմուծումն Իրանից: Ի պատասխան Իրանը սպառնում է փակել ռազմավարական առումով կարևորագույն Օրմուզի նեղուցը, որը նավթի տարհանման հիմնական ուղին է դեպի Եվրոպա: