15 ապրիլի 2003 - 22:57 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար, ապրիլի 17-ին Երեւան կժամանի Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մախմուդ Մամեդ-Կուլիեւը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, նա Երեւան կժամանի Թբիլիսիից` Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իրակլի Մենաղարիշվիլու հետ: