7 հոկտեմբերի 2003 - 20:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԵԼԱՌՈՒՍ
Բելառուսի պաշտպանության նախարար Լեոնիդ Մալցեւի հրավերով հոկտեմբերի 9-11-ը Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կայցելի Մինսկ: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ պաշտպանության նախարարությունում, այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինեւի, Անվտանգության խորհրդի քարտուղար Գենադի Նեվիգլասի հետ: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կայցելի Ռազմական ակադեմիա, ներկա կգտվնի ռազմական նորագույն տեխնիկայի ցուցադրությանը: Այցի շրջանակներում կստորագրվի Համագործակցության ծրագիր 2004 թվականի համար Հայաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջեւ: