Փարիզում մեկնարկել է ձյուդոյի Մեծ Սաղավարտի հերթական փուլը

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Փարիզում մեկնարկել է ձյուդոյի Մեծ Սաղավարտի հերթական փուլը, որտեղ խաղարկվում են նաև Օլիմպիական միավորներ:

Պայքարում կանանցից Հայաստանը ներկայացնում էին Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկևիչը: Մինչև 48կգ քաշային կարգում Հարությունյանն առաջին իսկ մենամարտում զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սկառլետ Գաբրիելլիին: Անհաջող ելույթ է ունեցել նաև Ստանկևիչը (57կգ), որը պարտություն է կրել Իրինա Զաբլուդինայից (Ռուսաստան):

Տղամարդկանցից ելույթ է ունենում Հովհաննես Դավթյանը (60կգ): Առաջին հանդիպմանը նա կմրցի Ֆրազեր Ուիլլի (Կանադա) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---