Բուլղարիայում միջազգային առաջնությունում հայ ազատ ոճի ըմբիշները երկու մեդալ են նվաճել

Բուլղարիայում միջազգային առաջնությունում հայ ազատ ոճի ըմբիշները երկու մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Բուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլայ Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային առաջնությունը:

Առաջին մրցութային օրը հայ ազատ ոճի ըմբիշները 2 մեդալ են նվաճել: Գեղամ Բաբախանյանը մինչև 55կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ, սակայն վերջում զիջեց ռուս Վլադիսլավ Պետրովին: Նույն քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը, որը Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում Օլիմպիական ուղեգիր է նվաճել, դարձավ երրորդը: Նա որոշիչ մենամարտում հաղթանակ տարավ Ջորջ Դարիի (Բուլղարիա) հանդեպ:

Փետրվարի 4-ին մրցաշարում իրենց ուժերը կչափեն հունահռոմեական ոճի ըմբիշները` մինչև 60, 84 և 120կգ և ազատ ոճի ըմբիշները` 74 և 96կգ քաշային կարգերում: Առաջնությունը կավարտվի փետրվարի 5-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---