
Թոմսոն Ռեյտեր տեղեկատվական գործակալության լրագրողները 25 տարվա մեջ առաջին անգամ Լոնդոնում անցկացնելու են երկօրյա գործադուլ: Փետրվարի 9-ին և 10-ին նախատեսված գործադուլը պայմանավորված է աշխատավարձի ոչ բավարար աճով:
Գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերի խոսքով, գործադուլի ընթացքում գործակալության նորմալ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ միջոցներն արդեն ձեռնարկվել են: Մասնավորապես, ղեկավարությունը վարձել է լրագրողներ ԱՄՆ-ից բրիտանացի գործընկերներին ժամանակավորապես փոխարինելու համար, հաղորդում է euronews.net-ը: