Արման Կիրակոսյանն ու Բարբարա Պրամերը կարևորել են երկու խորհրդարանների միջև գործունեության ակտիվացումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցությունը երկկողմ խորհրդարանական և բազմակողմ միջխորհրդարանական կառույցներում: Անդրադարձ կատարվեց երկու խորհրդարանների միջև գործունեության ակտիվացմանը:

Դեսպանը տիկին Պրամերի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հարաբերությունները հարևան երկրների հետ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ, մասնավորապես` առևտրական ոլորտում Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---