Բուշերի ԱԷԿ-ից ոչ հեռու տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Բուշերի ԱԷԿ-ից ոչ հեռու տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

PanARMENIAN.Net - Պարսից ծոցի իրանական ափի մոտ` Բուշեր քաղաքից հարավ-արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է «Ինտերֆաքսը»: ԱՄՆ աշխարհագրական ծառայության տեղեկատվության համաձայն, զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, երկրաշարժի արդյունքում վնասվածքներ են ստացել մոտ հարյուր մարդ: 17 տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել բուժօգնությունից:

Երկրաշարժի արդյունքում կոտրվել են Նիշապուրի պատուհանները և վնասվել հաղորդակցական կառույցները, մերձական գյուղերի բնակելի տները:

Բուշերից ոչ հեռու կառուցված է ԱԷԿ, որի մեկնարկը տրվել է 2011թ սեպտեմբերի 12-ին: Նոյեմբերին ԱԷԿ-ը 75 տոկոս հզորությամբ է աշխատել: «Ֆադջեր» դեկադայի ընթացքում ծրագրվում էր ԱԷԿ-ը հասցնել 100 տոկոսանոց հզորության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---