Հայտնի են դարձել ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության հավակնորդները

Հայտնի են դարձել ազգային  կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության հավակնորդները

PanARMENIAN.Net - ՀՀ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի գլխավորած ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին փակ քվեարկությամբ արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը ( 3-ական ֆիլմեր յուրաքանչյուր անվանակարգի համար): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված 20 հայտից երեքը դարձան հավակնորդներ. ռեժիսորներ Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի եւ Վիգեն Չալդրանյանի «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ժանո» եւ «Ձայն բարբառո…» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 18 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ դարձան ` ռեժ. Հարություն Խաչատրայանը «Սահման» , ռեժ. Դմիտրի Կեսայանցը «Անիծվածները» եւ ռեժ. Վիգեն Չալդրանյանը «Ձայն Բարբառո… » ֆիլմերից:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 15 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին «Որտեղ էիր, մարդ Աստծո» , «Վավերագրողը» եւ «Սահման» ֆիլմերի օպերատորները` Լեւոն Աթոյանցը, Վահագն Տեր-Հակոբյանը եւ Վրեժ Պետրոսյանը:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 21 ֆիլմից ընտրվեցին Առնոլդ Աղաբաբով – Զորայր Խալափյան, Միքայել Ստամբոլցյան-Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան-Ա.Այվազյան-Ա.Ստեփանյան ` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Պոետի վերադարձը» եւ «Ձայն բարբառո… » ֆիլմեր սցենարիստները:

Լավագույն կոմպոզիտորի տիտղոսին արժանանալու համար պայքարելու են Վահագն Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը եւ Յուրի Հարությունյանը: Լավագույն դերասանուհի դառնալու համար ընտրվել են Աննա Էլբակյանը, Անահիտ Հարությունյանը եւ Ռուզան Վիթ Մեսրոպյանը: Լավագույն դերասան կարող են դառնալ Ժան Պիեր Նշանյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ Միքայել Պողոսյանը: Այս ցուցակում ընդգրկված են նաև մի շարք այլ անվանակարգեր:

Հավակնորդ բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում եւ հեռուստատեսությամբ, նախապես կազմված ցանկի համաձայն: Ժամկետների եւ սեանսների մասին նախապես կտեղեկացվի հանրությանը:Մրցանակաբաշխության հաշվիչ հանձնաժողովը բաղկացած էր 4 անձից. կինոքննադատ` Րաֆֆի Մովսիսյանից, մշակութային թղթակից Գոհար Հակոբյանից, թղթակից Ռուբեն Իշխանյան եւ պրոդյուսեր Սահականուշ Սահակյանից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---