Լիբիայում գրավվել է Ռուսաստանի դեսպանատունը` բարձրացնելով այնտեղ սիրիական ընդդիմության դրոշը

Լիբիայում գրավվել է Ռուսաստանի դեսպանատունը` բարձրացնելով այնտեղ սիրիական ընդդիմության դրոշը

PanARMENIAN.Net - Մոտ 200 սիրիացիներ ներխուժել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Ռուսաստանի դեսպանատուն: Այդ մասին հայտնում է Agence France-Presse: Հարձակում գործածները ռուսական ներկայացուցչության վերևում բարձրացրել են սիրիական ընդդդիմության դրոշը: Ամբոխը վանկարկել է հակառուսական լոզունգներ` ի պաշտպանություն ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի, որը նախօրեին արգելափակել էին Ռուսաստանն ու Չինաստանը:

Ընդ որում, ինչպես հայտնել է Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչը, ռուսական դեսպանատան աշխատակիցների նկատմամբ բռնություն չի իրականացվել:

Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը խիստ քննադատվել է ԱՄՆ, Մեծ Բրիատանիայի և Ֆրանսիայի կողմից: Նրանց կարծիքով այդ դիրքորոշումը կարող է հանգեցնել Սիրիայում իրավիճակի սրմանը, որը ցանկացած պահի կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի:

Իր հերթին ռուսական ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է, որ կոչ կանի Սիրիայի կառավարությանը շուտափույթ կերպով բարեփոխումներ իրականացնել: Նա Դամասկոսում փետրվարի 7-ին պետք է բանակցություններ վարի Բաշար Ասադի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---