Վենետիկում մեկնարկել է ավանդական դիմականադեսը

Վենետիկում մեկնարկել է ավանդական դիմականադեսը

PanARMENIAN.Net - Վենետիկում մեկնարկել է ավանդական դիմականադեսը: Աշխարհահռչակ քաղաքը եկուս ու կես շաբաթով ընկղմվելու է թատերական աշխարհի, տոնախմբության և չդադարող ուրախության մեջ:

Տոնակատարությունները, որոնք կտևեն մինչև փետրվարի 21, ավանդաբար մեկնարկում են Սուրբ Մարկոսի հրապարակից, որտեղ կանգնեցված է կարմիր գինու շատրվանը: Բացի այդ, այս տարի Վենետիկի Մեծ ջրանցքի մուտքի մոտ տեղադրվել է փայտե ցուլի 9 մետրանոց արձան, որը դիմականդեսի վերջին օրն այրվելու է:

2012թ-ին, որպես կարգախոս, ընտրվել է հետևյալ արտահայտությունը. «Կյանքը թատրոն է»: Համաձայն դրա, Վենետիկի բոլոր հրապարակները, փողոցները, ջրանցքները և կամուրջները վերածվելու են յուրօրինակ թատերական հարթակների, որտեղ ներկայացվելու են աշխարհի ամենահետաքրքիր ներկայացումները:

Կիրակի Վենետիկում տեղի կունենա «տոնակատարություն ջրի վրա»` նվիրված Վենետիկի բնակիչներին ու հյուրերին: Իսկ ամենագեղեցիկ արարողությունը տեղի կունենա մեկ շաբաթից` փետրվարի 12-ին: Այդ օրը Սուրբ Մարկոս հրապարակի հարյուր մետրանոց զանգակատնից ամբոխի մեջ կիջեցվի «հրեշտակը», որի թռիչքը մեծ քանակությամբ հանդիսատես է գրավում:

Հատուկ ուշադրության է արժանանաում լավագույն դիմակի ընտրության մրցույթը: Լավագույն դիմակը կընտրվի փետրվարի 19-ին, իսկ դիմակահանդեսը կեզրափակի գոնդոլաների «լուռ թիավարությունը», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---