Սարկոզին օրական 15 հազար դոլա՞ր է ծախսում ուտելու և խմելու վրա

Սարկոզին օրական 15 հազար դոլա՞ր է ծախսում ուտելու և խմելու վրա

PanARMENIAN.Net - Ելիսեյան պալատը օրական 15 հազար դոլար Է ծախսում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ուտելու և խմելու ծախսերը հոգալու համար: Այդ մասին այսօր հայտնել է լոնդոնյան «Սանդի թայմս» շաբաթաթերթը:

«Ֆրանսիացի նախագահները հայտնի են ճոխությունների և ավելորդությունների նկատմամբ իրենց նախասիրություններով: Նիկոլյա Սարկոզին ևս բացառություն չէ: Ելիսեյան պալատի ստորգետնյա ավտոկայանատեղիում նա ունի 121 մեքենա, իսկ ուտելու և խմելու վրա օրական ծախսում է 10 հազար ֆունտ ստերլինգ»,-գրում է պարբերականը:

Ըստ տեղեկատվության, նախագահական Ելիսեյան պալատը սպսարկման ծախսերով գերազանցում է բրիտանական թագավորական պալատին:

Ընդ որում, Սարկոզին հայտնի է նրանով, որ չի հանդիսանում համադամասեր և գրեթե ալկոհոլ չի օգտագործում, այդ թվում` հայտնի ֆրանսիական գինիներ:

«Սանդի թայմսի» տվյալներով, նախագահական ավտոմեքենաների բենզինի ծախսը ամեն տարի կազմում է 400 հազար դոլար: Ամեն օր միայն լրագրերի վրա ծախսվում է 1500 դոլար: Ընդ որում, յուրաքանչյուր առավոտ Ելիսեյան պալատ է գալիս աջակողմյան ուղղվածություն ունեցող «Ֆիգարո» պարբերականի 82 օրինակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---