Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 2011թ. բանկային ոլորտի առաջատար հարկատուն է

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 2011թ. բանկային ոլորտի առաջատար հարկատուն է

PanARMENIAN.Net - 2011 թվականի արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հանդիսանում է Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատու` զբաղեցրելով 21-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2.9 միլիարդ դրամ, ինչը գրեթե 2.5 անգամ (աճը` 145%) ավելի է նախորդ տարվա ընթացքում վճարած հարկերի ծավալից:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, անցած տարվա արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 2.55 միլիարդ դրամ (աճը` 184%), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է և առաջինը բանկերի շարքում:

«Չեմ կարող գոհունակությունս չհայտնել 2011 թվականին բանկի հաջողությունների վերաբերյալ: Մեզ հաջողվեց ապահովել բանկային ոլորտում ամենաբարձր շահույթը և, որպես արդյունք, առաջատար հարկատուի դիրքը` Հայաստանի պետական բյուջե փոխանցելով շուրջ 3 միլիարդ դրամ հարկ», - այս կապակցությամբ նշել է «Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---