6 փետրվարի 2012 - 11:07 AMT
Բազմահարկ է փլուզվել եգիպտական Ալեքսանդրիայում

14-հարկանի շենք է փլուզվել վաղ առավոտյան Ալեքսանդրիա քաղաքում Եգիպտոսի Միջերկրական ծովում, փլուզումների տակ կարող են մարդիկ լինել, հայտնում է եգիպտական լրատվական Youm7 ինտերնետ-ռեսուրսը:

Ինչպես հայտարարել են Ալեքսանդրիայի քաղպաշտպանության վարչությունում, կիսավեր շինությունը գտնվում էր Մոնթազա-1 թաղամասում: Այն փլուզվեց ամբողջությամբ: Այնտեղ բնակվում էր մոտ 5 ընտանիք: Փլուզման վայր են մեկնել փրկարարներ, հրշեջներ ու բժիշկներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կիրակի օրը Ալեքսանդրիայում փլուզվել է 9-հարկանի բնակելի տուն: Այն համարվում էր հին և դատարկ էր: Սակայն, փլուզումների տակ մեկ պահակ է զոհվել: Եվս մեկ մարդ տուժել է: