Օբաման կարծում է, որ Իրանը չի հարձակվի ԱՄՆ վրա

Օբաման կարծում է, որ Իրանը չի հարձակվի ԱՄՆ վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Իրանը չի հարձակվի ԱՄՆ վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք հիմք չունենք մտածելու, թե Իրանն այժմ նման մտադրություն ու հնարավորություն ունի»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով NBC հեռուստաալիքի հարցին:

ԱՄՆ ու Իրանի հարաբերությունները սրված են Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով: Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ղեկավար Հոսեյն Սալեմին հայտարարել է, որ Իրանը կգրոհի ցանկացած երկրի, որի տարածքը կօգտագործվի Իրանի դեմ ռազմական ագրեսիայի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---