Ժերար Դեպարդյեն կխաղա Դոմինիկ Սթրոսս-Կանի դերը

Ժերար Դեպարդյեն կխաղա Դոմինիկ Սթրոսս-Կանի դերը

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն կխաղա Միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար` Դոմինիկ Սթրոսս-Կանի դերը սեքս-սկանդալի մասին պատմող ֆիլմում, որի պատճառով ֆրանսիացի պաշտոնյան հրաժարական է տվել:

Le Mond-ին տված հարցազրույցում ֆիլմի նկարահանումների մասին պատմել է ամերիկացի կինոռեժիսոր Աբել Ֆերրարան: Ըստ նրա, Սթրոսս-Կանի կնոջ` Աննա Սինքլերի դերակատարուհին է լինելու Իզաբել Աջանին:

Ռեժիսորի խոսքով նկարահանումները տեղի են ունենալու Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փաիրզում: Ֆերարան հայտարարել է. «Ռեժիսորը ես եմ և ոչ ոք չի կարող ինձ արգելել խոսել այդ ֆիլմի մասին»:

Նման ֆիլմի նկարահանումների մասին շշուկներ էին պտտվում դեռ վաղուց, և այժմ ռեժիսորը հաստատել է, որ ֆիլմի շուրջ աշխատանքները սկսվելու են հունիսին, չնայած որ դրա հաջողությանը կասկածում է Wildbunch պրոդյուսերական ընկերությունը, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---