6 փետրվարի 2012 - 12:11 AMT
Հունաստանում 24-ժամյա գործադուլ է հայտարարվել

Խոշորագույն հունական պետական ո ւ մասնավոր հատվածի արհմիությունները հայտարարել են երեքշաբթի՝ փետրվարի 7-ին 24-ժամյա համընդհանուր գործադուլ անցկացնելու մասին:

Աշխատավորների դժգոհությունը կապված է վարկատուների հետ երկրի կառավարության ակնկալվող պայմանավորվածությունների հետ:

Կառավարությունն ու նրան սատարող կուսակցությունները լարված բանակցություններ են վարում միջազգային վարկատուների «եռյակի»՝ Եվրամիության, ԱՄՀ-ի ու ԵԿԲ-ի հետ՝ նոր 130-միլիարդանոց վարկային փաթեթի պայմանների մասին: