6 փետրվարի 2012 - 12:43 AMT
Ավստրացի Սանկիլ Ջոնսը «Եվրատեսիլ 2012»-ի Հայաստանի ներկայացուցչի թեկնածու՞ է

Համացանցում, մասնավորապես սոցիալական ցանցերում լուր է տարածվել, որի համաձայն ավստրիացի երգիչ Սանկիլ Ջոնսը հայտ է ներկայացրել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը ներկայացնելու համար:

Համացանցում արդեն պտտվում է Ջոնսի արևելյան ռիթմերով «Կրակ» (Fire) անունով երգի տեսահոլովակը, որը հիմնականում դրական արձագանք է ստացել մրցույթի սիրահարների կողմից:

Սանկիլ Ջոնսը մեծացել է ԱՄՆ-ում: Նրա հայրը լիբանանցի նկարիչ է, մայրը` ավստրիացի բալետի պարուհի: 5 տարեկանից երգել է եկեղեցական երգչախմբում, ինչպես նաև զբաղվել արևելյան և աֆրիկյան պարերով: Համերգներ է ունեցել Եվրոպայի մի շարք երկրներում:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ:

Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:

Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչում`Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ: