6 փետրվարի 2012 - 13:16 AMT
Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը հանդես կգան Aeroflot Оpen-ում

Փետրվարի 7-ին Մոսկվայում մեկնարկում է Оpen Aeroflot ավանդական շախմատային փառատոնը, որը տեղի է ունենում արդեն 11-րդ անգամ: Գլխավոր А մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը: Հայ գրոսմայստերների մրցակիցներն են լինելու ավելի քան 80 շախմատիստներ:

Մոտ 10 հայ շախմատիստներ հանդես կգան B և C մրցաշարերում: Փառատոնը կավարտվի փետրվարի 17-ին:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայցնում А խումբը, որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: