6 փետրվարի 2012 - 13:38 AMT
Լավրով. Սիրիայի վերաբերյալ ԱԽ բանաձևի քվեարկությունը շտապողական էր

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի քվեարկությունը շտապողական էր, հայտնում է BBC-ին:

«Արևմուտքում հնչող որոշ գնահատականները ՄԱԿ ԱԽ քվեարկության արդյունքների մասին, ես կասեի, անպարկեշտ են հնչում»,-ասել է մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովը՝ Բահրեյնի ԱԳ նախարար Հալիդ ալ Հալիֆային հետ հանդիպման ավարտին:

Բանաձևի համահեղինակները քվեարկության են դրել այն ԱԽ-ում՝ չսպասելով Լավրովի ու արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի առաքելության ավարտին Դամասկոս, որը նախատեսված է փետրվարի 7-ին: Լավրովը չէր նշել ուղևորության նպատակը՝ ասելով միայն, որ կասի այդ մասին միայն անձամբ Ասադին:

Ռուսաստանն ու Չինաստանն օգտվեցին վետոյի իրավունքից ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ: