6 փետրվարի 2012 - 13:56 AMT
Վազգեն Սաֆարյանը հուսով է,որ 2012թ. Հայաստանում կընդունվի «Արդյունաբերության մասին» օրենքը

Սպասվում է, որ 2012թ Հայաստանում կընդունվի «Արդյունաբերության մասին» օրենքը: Այս մասին փետրվարի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայարենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ համաձայն պաշտոնական տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալները 2011թ արդյունքներով կազմել է 992 մլրդ դրամ`ապահովելով ՀՆԱ-ի 26-տոկոսանոց մակարդակը: «Դա նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ 2012-ին արտահանվող արդյունաբերական ապրանքների ծավալը կազմի 1.5 մլրդ դոլար, 2011թ 1.3 մլրդի փոխարեն»,-հավելել է նա:

Այս համատեքստում Սաֆարյանը կարևորություն է տվել նրան, որ երկրում ստեղծվեն նախադրյալներ ոչ թե լեռնահանքային հումքի արտահանման համար, այլ պատրաստի արտադրանքի, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, պայքարել աղքատության և արտագաղթի դեմ: