6 փետրվարի 2012 - 14:00 AMT
Բահրեյնի ԱԳՆ-ն պնդում է, թե ԱՄՆ-ն մտադիր չէ հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ-ն մտադիր չէ հարձակվել Իրանի վրա, հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար Հալեդ ալ Հալիֆան: «Ամերիկացիների հետ հանդիպումների ժամանակ մենք հավաստիացումներ ենք ստացել, որ ռազմական լուծման մասին խոսքի չի գնում»,-ասել է Հալեդ ալ Հալիֆան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ալ Հալիֆան նաև նշել է, որ «չի կարելի խաղալ տարբերությունների վրա, ձգտելով քաղաքացիական պատերազմ հրահրել Իրանում ու Իսրայելում»: «Այժմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը լուրջ ձևափոխումների փուլում է: Ըստ նրա, հարկավոր է սատարել ժողովրդների ազատ կյանքի ձգտումներին, սակայն առանց արտաքին միջամտության: