Սերգեյ Լավրովը չի ցանկացել ասել, թե իրականում ինչ է անելու Սիրիայում 6 փետրվարի 2012 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է բացահայտել Սիրիա կատարելիք իր այցի նպատակները, որտեղ նա ՌԴ արտաքին հետախուզության ծարառյության պետ Միխայիլ Ֆրադկովի հետ միասին պետք է հանդիպի նախագահ Բաշար Ասադի հետ: Ըստ նրա, «երբ որևէ մեկը պետության ղեկավարի հանձնարարությամբ առաքելությամբ է մեկնում, ապա սովորոաբար այդ առաքելության էությունը բացահայտվում է հասցեատիրոջը»: Լավրովը նաև «անպարկեշտ ու հիստերիկ է» անվանել արևմտյան քաղաքական գործիչների արձագանքը Ռուաստանի ու Չինաստանի կողմից ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա վետոյի կիրառմանը: «Նման հայտարարություներով ցանկանում են քողարկել կատարվողի էությունը, իսկ էություննն այն է, որ Սիրիայիում կա բռնության մի քանի աղբյուր»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ Դամասկոսից ՌԴ պատվիրակության վերադառնալուց հետո նման բանաձևի շուրջ փոխհամաձայնությունը միանգամայն հնարավոր կլիներ: ՌԴ ներկայացուցիչները Դամասկոս կմեկնեն փետրվարի 7-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |