6 փետրվարի 2012 - 14:42 AMT
Facebook-ի բջջային տարբերակներում գովազդ կհայտնվի

Facebook-ը պլանավորում է գովազդ տեղադրել իր բջջային տարբերակներում մինչև արժեթղթերի սկզբնական տեղակայումը (IPO), հաղորդում է Financial Times-ը՝ մեջբերելով անանուն աղբյուրները:

Բջջային տարբերակներում գովազդը լինելու է եկամուտի մեծ աղբյուր: Facebook-ը նշել է, որ ծառայության լսարանի կեսից ավելին օգտվում է սոցցանցից բջջային սարքավորումներով:

Բջջային տարբերակներում գովազդ տեղադրելու եղանակներից է «հովանավորների նորությունները»

Facebook-ի «սովորական» տարբերակում «հոնավորների նորությունները» հայտնվել են 2011-ի հունվարին: 2011-ի վերջին լուրեր էին պտտվում, որ Facebook-ը գովազդային նյութերն ընդգրկելու է հիմնական լրատվական ժապավենի մեջ:

Սոցցանցը IPO հայտ է ներկայացրել 2012-ի փետրվարին: Սկզբնական տեղակայման ընթացքում ընկերությունը նախատեսում է ներգրավվել 5 մլրդ դոլար: