6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում

6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:

Այս պահի դրությամբ հայտնի է 13 զոհվածների մասին: Փրկարարները փորձում են հանել մարդկանց փլատակների տակից:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դումագետե քաղաքից 72 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս՝ Նեգրոս կղզու վրա: Այն գտնվում է 46 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---