6 փետրվարի 2012 - 15:43 AMT
ՌԴ առաջին փոխվարչապետը Երևանում կքննարկի տնտեսական համագործակցության հարցերը

ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով փետրվարի 6-7-ը Հայաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում կքննարկի տնտեսական համագործակցության հարցերը, երկուշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել են առաջին փոխվարչապետի աշխատակազմից:

Առաջիկա բանակցությունների ուշադրության կենտրոնում ռուս-հայկական առևտրային և ներդրումային համագործակցության հետագա մշակումն է:

Երևանում Զուբկովը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայաստան Զուբկովի այցի շրջանակում տեղի կունենա նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:

Այցի արդյունքներով կողմերը ծրագրում են ստորագրել մինչև 2020թ. Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի հայեցակարգը:

Վիկտոր Զուբկովի այցը բացում է ռուս-հայկական բանակցությունների շարքը: Այս շաբաթ Երևան կայցելեն նաև Ռուսաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլա Պատրուշևն ու «Ռոսատոմ» պետընկերակցության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: