6 փետրվարի 2012 - 15:44 AMT
Թուրքերն անհանգստացած են Հայոց ցեղասպանության զոհերին փոխհատուցում վճարելու մասին հնարավոր հայցերից

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումից հետո թուրքերը սկսել են անհանգստանալ Ցեղասպանության զոհերի սերունդներին վնաս փոխհատուցելու հնարավոր հայցերի մասին:

Այսպես, թուրքական Milliyet-ը հոդված է հրապարակել՝ նվիրված իտալական դատարանի փորձի հնարավոր կիրառմանը նացիստական ռեժիմի զոհերին վնաս փոխհատուցելու առթիվ:

«Ֆրանսիական դատարանը կարող է տեղային որոշումներ ընդունել, որոնք չեն վերաբերվի վնասի փոխհատուցմանը, ինչպես դա արել է իտալական դատարանը»,- ասվում է հոդվածում:

2008-ի դեկտեմբերին Գերմանիան Իտալիայի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան՝մեղադրելով նրան միջազգային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները չկատարելու, մասնավորապես, իր պետական իրավաբանական իմունիտետը խախտելու մեջ: Միջազգային դատարանում լսումները տեղի են ունեցել 2011-ի սեպտեմբերի 12-16-ը: Դրանցում Գերմանիան նախազգուշացրել է «լուրջ հետևանքների» հնարավորության մասին, եթե ՄԴ-ը պաշտպանի Իտալիային Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների հանցագործությունների համար փոխհատուցում վճարելու մասին վեճի մեջ:

Իտալիայի վճռաբեկ դատարանը հայտարարել է, որ նացիստական հանցագործությունների զոհերը կարող են իտալական դատարաններում հայցեր են ներկայացնել Գերմանիայի դեմ: Եվ թեև պետությունները պատասխան չեն տալիս այլ երկրների դատարանների առջև, Իտալիայի վճռաբեկ դատարանը որոշել է, որ այդ սկզբունքը չի տարածվում մարդկության դեմ կատարած հանցագործությունների վրա: Իտալական դատարանի որոշմամբ Գերմանիան պարտավոր է փոխհատուցում վճարել իտալական ընտանիքներին: