6 փետրվարի 2012 - 16:06 AMT
Այս տարի մշակույթի նախարարությունը կնշի շուրջ 70 հոբելյան

Այս տարի Հայաստանում նշվելու են մշակութային 70 հոբելյաններ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով այդ հոբելյաններից միայն 4-ն իրականացվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Դրանք են Հայ գրատպության 500-ամյակը, Անանիա Շիրակացու, Սայաթ Նովայի և Մեսրոպ Մաշտոցի հոբելյանները: Դրանցից բացի Հայաստանում նշվելու են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ինչպես նաև 8 գրողների և 14 երաժշտական հոբելյաններ: