6 փետրվարի 2012 - 16:07 AMT
Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատների» ստեղծումը բացատրել է ՀԱԿ նահանջով ազատական դիրքերից

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը պայմանավորված էր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նահանջով ազատական դիրքերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: «ՀԱԿ-ն այժմ ազատական ուժ չէ»,-ասել է նա:

Ըստ նրա, ՀԱԿ-ը ներկայացնում է քաղաքական ուժերի լայն սպեկտր, սակայն այժմ ավելի շատ դրսևորում է իրեն որպես սոցիալ-ժողովրդավարական ուժ: Այդ կապակցությամբ նա նշել է, որ կոնկրետ հարցերի շուրջ հնարավոր է համագործակցությունը կամ նույնիսկ դաշինքը գաղափարապես տարբեր քաղաքական ուժերի միջև, սակայն երկրի ապագայի սեփական տեսլականը զարգացնելու համար հարկավոր է գաղափարական մոտեցումների ընդհանրություն:

Քոքոբելյանը նշել է նաև, որ Հայաստանում 1991թ. ի վեր շատ է խոսվել ազատական արժեքների մասին, ազատ մրցակցության, անկախ դատական համակարգի մասին, սակայն իրականաում ոչինչ չի արվել: Նա նշել է, որ իրենց կուսակցության հիմնական խնդիրն է լինելու ազատականության գաղափարների պաշտպանությունն ու զարգացումը Հայաստանում:

«Ազատ դեմոկրատների» ստեղծման օգտին բավականին օրիգինալ էր Քոքոբելյանի այն փաստարկը, որ «կուսակցությունների քանակը Հայաստանում շատ ավելին է, քան պետք է լինի նորմալ քաղաքական համակարգի դեպքում»: Ըստ նրա, հենց երկրում նորմալ քաղաքական համակարգի ստեղծման համար է պայքարելու նոր կուսակցությունը: