6 փետրվարի 2012 - 16:26 AMT
Բարաք Օբամա. Իսրայելը դեռ չի որոշակիացրել իր պատասխանն Իրանի միջուկային սպառնալիքին

Իսրայելը դեռ չի որոշակիացրել իր պատասխանն Իրանի միջուկային սպառնալիքին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Կարծում եմ, որ նրանք, ինչպես և մենք, գտնում են, որ Իրանը պետք է նահանջի միջուկային ծրագրի հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահը: Ըստ նրա, ըստ նախագահի, իսրայելցիները մտահոգվելու բոլոր պատճառներն ունեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԱՄՆ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հավանական է համարում Իսրայելի կողմից ռազմական հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին «ապրիլին կամ մայիսին»: