«Օդնոկլասնիկի»-ն վճարային ծառայություն կգործարկի

«Օդնոկլասնիկի»-ն վճարային ծառայություն կգործարկի

PanARMENIAN.Net - «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն ու «Ալֆա-Բանկը» գործարկում են համատեղ վճարային ծառայություն, որը ռեսուրսի օգտատերերին թույլ կտա սոցցանցի միջոցով կատարել բազմազան վճարումներ` բջջային կապի, ինտերնետի համար և այլն: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այդ ծառայությունը կներմուծվի ռուսաստանյան օգտատերերի համար: Մոտ ժամանակներս ծրագրվում է գործարկել նաև կոմունալ ծառայությունների վճարային համակարգ:

Վճարելու համար կարելի է օգտագործել ռուսական բանկի թողարկած Visa և MasterCard բանկային քարտերը:

«Օդնոկլասնիկի»-ն Ռուսաստանում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է: LiveInternet-ի տվյալների համաձայն, ռեսուրսի օգտատերերի թիվը հասնում է 26 միլիոնի, Հայաստանում այդ ցանցից օգտվում է 640 000 մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---