6 փետրվարի 2012 - 17:48 AMT
Վլադիմիր Պուտինը պնդում է, որ քաղբանտարկյալներ Ռուսաստանում չկան

Քաղբանտարկյալներ Ռուսաստանում չկան, իսկ քրեական համաներումը առաջիկայում աննպատակահարմար է, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը քաղաքագետների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես այնքան էլ չեմ հասկանում, ինչ է պետք հասկանալ քաղաքական համաներում ասելով: Մենք քաղբանտարկյալներ չունենք և փառք Աստծո»,-ասել է ՌԴ վարչապետը: «Հարկավոր է բարելավել իրավիճակը համակարգում, բանտերում: Ինչ-որ պահի կարելի է նաև համաներում անցկացնել, սակայն լայնածավալ համաներման ի՞նչ կարիք կա»,-ասել է Պուտինը: