6 փետրվարի 2012 - 17:57 AMT
Սելիմի լեռնանցքում դեռևս առկա է մերկասառույց

Փետրվարի 6-ի ժամը 17.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: