6 փետրվարի 2012 - 18:31 AMT
Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը:

Ըստ կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների` դա ադրբեջանցի հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված Հայաստանի և Արցախի միացյալ քարտեզների փոխարեն բացվում է այդ պետության դրոշը: Ընդ որում` սա համանման երրորդ դեպքն է:

Այժմ ընթանում են կայքի վերականգման և վերագործարկման աշխատանքները, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: