6 փետրվարի 2012 - 18:35 AMT
Ուկրաինայում EURO-2012-ի ընթացքում հյուրանոցներում գները կբարձրանան առավելագույնը 30 անգամ

Ուկրաինայում 2012-ի Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ հյուրանոցների գները բարձրանալու են առնվազն 3 անգամ, առավելագույնը՝ 30 անգամ, հաղորդում է novostimira.com-ը:

Մայրաքաղաքի հյուրանոցային ընկերություններից մեկի մենեջերը հայտարարել է, որ գների թանկացում կլինի, քանի որ դա բիզնես է:

Արտասահմանյան հյուրանոցների գները բարձրացնում են 3-5 անգամ, իսկ ահա ուկրաինական հյուրանոցների գները՝ 30 անգամ:

Աճել են նաև բնակարանների վարձակալության գները, և այն զբոսաշրջիկները, ովքեր չեն ցանկանա մեծ գումարներ ծախսել հյուրանոցների վրա, ստիպված կլինեն բնակարան վարձելու համար ավելի շատ փող ծախսել, քան նախատեսել էին: