6 փետրվարի 2012 - 18:59 AMT
Նիկոլյա Սարկոզին Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պատրաստվում է փետրվարի 6-ի երեկոյան զանգահարել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

«Ստեղծված իրավիճակն ամոթալի է»,- հայտարարել է Սարկոզին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

Սարկոզին նշել է, որ Մեդվեդևի հետ զրույցի ընթացքում հանդես է գալու Ֆրանսիայի և Գերմանիայի անունից, որոնք մտադիր չեն «լքել Սիրիայի ժողովրդին»: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ինչպես հավաստիացնում է Սարկոզին, «սիրիական հարցը» քննարկելու է ռուս գործընկեր Վլադմիր Պուտինի հետ: