6 փետրվարի 2012 - 19:09 AMT
ՀԱԿ-ը պահանջում է պատժել Հայկ Գևորգյանի գործով մեղավորներին

«Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ»,- ասվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում:

«Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը և մամուլի ազատությունը դավանանք են:

Շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման և ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին` փոփոխել Հայ Գևորգյանի խափանման միջոցը»,- ասվում է հաղորդագրությունում: