6 փետրվարի 2012 - 20:57 AMT
Չինաստանն ակտիվորեն կմասնակցի հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին

Չինաստանն ակտիվորեն կմասնակցի Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի և հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարություններին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, որի ընթացքում կողմերն անդրադարձել են 2012 թ. երկու երկրների մշակութային համգործակցության հիմնական ուղղություններին ու խնդիրներին: 2 հանդիսություներին և այն նշանավորող «Հայ գրքի ցուցահանդեսում» (ս. թ. ապրիլի 21-23-ը) ներկայացված կլինի հայերի ու Հայաստանի մասին չինարեն հրատարակություններով: Նախարարը նաև առաջարկեց հայ առաջին տպագիր գրքերի կողքին, որպես տպագրական հնագույն ավանդույթ ունեցող երիկիր, ներկայացնելու չինական տպագիր գրքերի նմուշներ ևս, մասնավորապես 868 թ. Չինաստանում տպված «Ալմաստե գիրքը»: Նախարարը Չանչունին հայտնեց, որ այս տարի Հայաստանը մտադրություն ունի մասնակցելու Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին և բիենալեին:

Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձան նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք Չինաստանի մշակույթի օրերին, երկուստեք փաստելով հագեցած ծրագրերով Օրերի ձևաչափի արդյունավետությունը: ՀՀ-ում ՉԺՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի առաջարկով Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերը կանցկացվեն գարնանը Երևանում և ՀՀ Լոռու մարզի քաղաքներում: